
Իշխանությունը քայլեր է ձեռնարկում Եկեղեցու հեղինակությունը վնասելու, ինքնավարությունը սահմանափակելու համար․ Գարեգին Երկրորդ
Մեր օրերում իշխանությունը քայլեր է ձեռնարկում Եկեղեցու հեղինակությունը վնասելու, ինքնավարությունը սահմանափակելու և Եկեղեցին հպատակեցնելու համար․ Մայր Աթոռում երեկոյան ժամերգության ժամանակ ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
«Ցավով ենք անդրադառնում, որ մեր Սուրբ եկեղեցին ու հոգևորականներն իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների»,-ասաց Վեհափառը՝ հավելելով․ «Այսօր միասնական աղոթք բարձրացրինք առ Աստված մեր Սուրբ Եկեղեցու և մեր ժողովրդի համար»։


