07 Օգս
2026
33° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սեուտայի միգրացիոն ճգնաժամից հետո Իսպանիան Իտալիային 2 օր է տվել՝ սահմանային վերահսկողությունը վերացնելու համար

Սեուտայի միգրացիոն ճգնաժամից հետո Իսպանիան Իտալիային 2 օր է տվել՝ սահմանային վերահսկողությունը վերացնելու համար

Իսպանիայի կառավարությունն Իտալիային վերջնագիր է ներկայացրել՝ պահանջելով մինչև կիրակի վերացնել Իսպանիայից ժամանող ուղևորների նկատմամբ սահմանային վերահսկողությունը և նշելով, որ այդ միջոցն «անարդար է, հակասում է ԵՄ շահերին և խտրական վերաբերմունք է Իսպանիայի բնակչության նկատմամբ»․ գրում է Euronews-ը։

Վարչապետ Պեդրո Սանչեսի վարչակազմը հայտարարել է, որ եթե սահմանափակումները չվերացվեն, Իսպանիայի քաղաքացիների շահերը պաշտպանելու նպատակով կձեռնարկվեն «համաչափ միջոցներ»։ Չի նշվում, սակայն, ինչ միջոցների մասին է խոսքը։

Այսօր հրապարակված հայտարարության մեջ Իսպանիայի կառավարությունը նշում է, որ օգոստոսի 1-ին Հռոմի ընդունած որոշումը «հիմնված է կեղծ փաստարկների վրա, որոնք հակասում են Շենգենյան սահմանային կանոնակարգին և իրականությանը»։

Հիշեցնենք, որ Իտալիան Իսպանիայի հետ ժամանակավոր սահմանային վերահսկողության վերականգնումը հիմնավորել է Սեուտա միգրանտների ժամանումով։

Իսպանիայի կառավարությունը նշում է, որ անցյալ շաբաթ ապօրինի կերպով Սեուտա մուտք գործած միգրանտներից ոչ մեկին թույլ չի տրվել ազատ տեղաշարժվել շենգենյան գոտում, քանի որ ինքնավար քաղաքն ունի հատուկ կարգավիճակ։

Կառավարությունը նաև ընդգծել է, որ միգրանտների ճնշող մեծամասնությունն արդեն վերադարձել է Մարոկկո՝ մերժելով պնդումը, թե միգրացիոն այս ճգնաժամը որևէ վտանգ է ներկայացնում ԵՄ մյուս անդամ պետությունների համար։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026