
Ահաբեկություն՝ Կոլումբիայում․ կան տասնյակ զոհեր և վիրավորներ
Պայթյուն է որոտացել Կոլումբիայում՝ Պանամերիկյան մայրուղու վրա այն բանից հետո, երբ անհայտ անձինք պայթուցիկ սարք են տեղադրել ավտոբուսներից մեկի մեջ․ գրում է El País-ը։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ ահաբեկության հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, մոտ 38-ը՝ ստացել վնասվածքներ։ Բացի այդ՝ ոչնչացվել են մոտակայքում գտնվող տասնյակ ավտոմեքենաներ։
Նախագահ Գուստավո Պետրոն հարձակման համար մեղադրել է զինված խմբավորումներից մեկին՝ նրանց անվանելով «ահաբեկիչներ, ֆաշիստներ և թմրանյութերի վաճառքով զբաղվողներ»։


