
Իրանը ցանկանում է աշխարհին թելադրել խաղի իր կանոնները․ Ռուբիո
Մերձավոր Արևելքում հակամարտության ավարտից հետո աշխարհը պետք է գիտակցի այն իրական սպառնալիքը, որ ներկայացնում է Իրանը․ Fox News-ին տվաց հարցազրույցում ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Ես հույս ունեմ, որ այս հակամարտությունից հետո ամբողջ աշխարհը կբացի աչքերը Իրանի կողմից ներկայացվող սպառնալիքի նկատմամբ», – ասել է նա։
Ռուբիոյի խոսքով՝ Թեհրանը ձգտում է միջուկային զենքով աշխարհի հետ անել այն, ինչ այժմ «փորձում է անել Հորմուզի նեղուցում նավթի հետ»։
«Նրանք ցանկանում են աշխարհը պատանդ պահել, որպեսզի կարողանան անել այն, ինչ ուզում են․ դա անընդունելի է», – ընդգծել է պետքարտուղարը։


