
Մակրոնը կոչ է արել ընդունել երեխաների համար սոցիալական ցանցերն արգելող համաեվրոպական օրենք
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խնդրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին մշակել համաեվրոպական օրենք, որն արգելում է 15 տարեկանից փոքր երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործումը։
Այս մասին հաղորդում է Franceinfo-ն։
Ֆոն դեր Լայենին ուղղված նամակում Մակրոնը կոչ է արել պաշտպանել անչափահասներին և ներդնել տարիքի ստուգման հուսալի համակարգ։
Եվրահանձնաժողովի ղեկավարն, իր հերթին, նախատեսում է այս աշնանը ներկայացնել առաջարկներ՝ տարբեր տարիքային խմբերի համար սոցիալական ցանցեր մուտքը սահմանափակելու համար։
Մակրոնը պնդում է կոշտ մոտեցման կողմնակից է, այն է՝ արգելել սոցցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար, կարգավորել կախվածություն առաջացնող ալգորիթմները և մտցնել հավելվածների օգտագործման ժամանակային սահմանափակումներ։
Օգոստոսին Մակրոնը ստորագրել է օրենք, որն արգելում է ավագ դպրոցի աշակերտների կողմից հեռախոսների գործածումը հայտարարելով, որ արգելքն ուժի մեջ կմտնի ուսումնական տարվա սկզբից։
Հուլիսի վերջին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է 15 տարեկանից փոքր անձանց համար սոցիալական ցանցերն արգելող օրինագիծ: Սահմանափակումների առաջին փուլը պետք է մեկնարկեր սեպտեմբերի 1-ին, սակայն Սահմանադրական խորհուրդն այս միջոցառումը համարել է անչափահասների խոսքի ազատության չափազանց սահմանափակում և չեղյալ հայտարարել այն:


