
Զելենսկին պատրաստ է G20-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել Պուտինի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել դեկտեմբերին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովում, եթե Պուտինը մասնակցի դրան։
«Մենք պետք է այնտեղ լինենք։ Մենք պետք է հանդիպենք, խոսենք և որոշում կայացնենք»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Պուտինին ասելիքն այնքան կարևոր չէ, որքան հնարավոր հանդիպման արդյունքը։
«Խոսքը բառերի մասին չէ։ Թե ես ինչ կասեմ նրան կամ նա՝ ինձ։ Արդյունքն է կարևոր»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Կրեմլը դեռ չի հայտնել՝ Պուտինը կմասնակցի՞ արդյոք G20-ի գագաթնաժողովին։ Վերջին անգամ նա անձամբ G20-ի հանդիպմանը մասնակցել է յոթ տարի առաջ։
Զելենսկին և Պուտինը վերջին անգամ հանդիպել են 2019 թվականի դեկտեմբերին՝ Փարիզում, «Նորմանդական քառյակի» գագաթնաժողովի շրջանակում։


