16 Նոյ
2024
3° c ԵՐԵՎԱՆ
6.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը ցանկանում էր, որ մենք ներքաշվեի՞նք Ադրբեջանի դեմ պատերազմում, այդ դեպքում այն կշարունակվեր մինչև հիմա․ Լուկաշենկո

Հայաստանը ցանկանում էր, որ մենք ներքաշվեի՞նք Ադրբեջանի դեմ պատերազմում, այդ դեպքում այն կշարունակվեր մինչև հիմա․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, խոսելով Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հնարավոր հրաժարման մասին, նշել է, որ ՀԱՊԿ բոլոր անդամների համար Ադրբեջանն օտար երկիր չէ։

«ՀԱՊԿ-ում կան բազմաթիվ մուսուլմանական երկրներ։ Ինքներդ էլ եք հասկանում՝ մասամբ այստեղից է գալիս համապատասխան դիրքորոշումը։  Եվ հետո,  Հայաստանը ցանկանում էր, որ մենք ներքաշվեի՞նք Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմում։ Այդ դեպքում պատերազմը մինչև հիմա կշարունակվեր, և հազարավոր մարդիկ կզոհվեին»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Նա հույս է հայտնել, որ Հայաստանի խորհրդարանի մեծամասնությունը խելացի մարդիկ են, իսկ ՀԱՊԿ-ից հրաժարվելու հարցը պետք է որոշի ոչ թե Փաշինյանը, այլ խորհրդարանը։