25 Դեկ
2024
0.9° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ Սենատը խափանել է  Թուրքիային F-16-ների վաճառքն արգելափակելու փորձը

ԱՄՆ Սենատը խափանել է  Թուրքիային F-16-ների վաճառքն արգելափակելու փորձը

ԱՄՆ Սենատը տապալել է Թուրքիային 23 միլիարդ դոլար արժողությամբ F-16 կործանիչ-ռմբակոծիչների և արդիականացման սարքավորումների վաճառքը դադարեցնելու փորձերը. այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կործանիչների վաճառքին հավանություն էր տվել այն բանից հետո, երբ Թուրքիան հաստատել է Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

Սենատում  79 սենատոր  դեմ են  քվեարկել հանրապետական սենատոր Ռենդ Փոլի կողմից ներկայացված օրինագծին, և միայն 13-ն են կողմ քվեարկել։

Քվեարկությունից առաջ Փոլը քննադատել է Թուրքիայի կառավարությանը և ասել, որ վաճառքի թույլտվությունը կխրախուսի նրա «վատ վարվելակերպը»:

Վաճառքի աջակիցներն էլ պնդել են, որ Վաշինգտոնի համար կարևոր է պահել ՆԱՏՕ-ի դաշնակցին տված խոստումը:

Բայդենի վարչակազմը  Lockheed Martin ընկերության արտադրած 40 F-16-ներ և մոտ 80 արդիականացման սարքավորումների վաճառքը շարունակելու իր մտադրության մասին Կոնգրեսին պաշտոնապես տեղեկացրել էր հունվարի 26-ին՝ Անկարայի կողմից Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին լիովին վավերացնելու հաջորդ օրը։

Թուրքիան F-16-եր ձեռք բերելու համար ԱՄՆ-ին դիմել էր դեռ 2021 թ․ հոկտեմբերին։