
Թեհրանը «լիովին պատրաստ է» ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունների վերսկսմանը՝ ցանկացած պահի. Ղալիբաֆ
Իրանը և Միացյալ Նահանգները առաջընթաց են գրանցել բանակցություններում, սակայն դեռևս շատ հեռու են համաձայնության հասնելուց. հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Շաբաթ երեկոյան ազգային հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում Ղալիբաֆն ասել է, որ չնայած ԱՄՆ-ի հետ առաջընթացին, այնուամենայնիվ, շատ բացթողումներ կան։
Թեհրանը «լիովին պատրաստ է» ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունների վերսկսմանը՝ ցանկացած պահի. նշել է խոսնակը։


