
Սմբատ Լպուտյանն ազատ է արձակվել, առաջադրվել է երկու մեղադրանք․ փաստաբան
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանն ազատ է արձակվել, առաջադրվել է երկու մեղադրանք, կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոց․ սոցցանցի վիդեոլայվի ժամանակ հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Մեղադրանքները վերաբերում են խարդախության օժանդակությանը և պաշտոնական կեղծիքին։ Լպուտյանը որևէ դիտավորյալ արարք չի կատարել, նրան պետությունից փողեր տանելու կամ նման բաների համար չեն մեղադրում։ Հետևաբար կարևոր է, որ նման դիսկուրս չլինի»,- նշել է փաստաբանը։
Մելիքյանը նշել է, որ Լպուտյանն անցնում է իրավական գործընթացով՝ կապված Մանկավարժական համալսարանի շախմատի գիտահետազոտական կենտրոնի հետ։ Այդ կենտրոնում, ըստ փաստաբանի, աշխատում է 2 տասնյակից ավելի մարդ։ «Բայց շատ բան ասել չեմ կարող, նախաքննական կաշկանդվածություն ունեմ»,- ընդգծել է Ռուբեն Մելիքյանը։


