20 Սեպ
2024
17.1° c ԵՐԵՎԱՆ
10.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
VIP բանտարկյալ Դուրովը կարող է միլիոնավոր եվրոների դիմաց ազատ արձակվել

VIP բանտարկյալ Դուրովը կարող է միլիոնավոր եվրոների դիմաց ազատ արձակվել

Պավել Դուրովը կլինի VIP բանտարկյալ, եթե ազատազրկման դատապարտվի, Известия-ին  հայտնել է ֆրանսիացի դատավոր Լուկաս Վինսենթը։

Վինսենթն աշխատում է դատարանում, որտեղ կքննվի Դուրովի գործը, ում կալանքի ժամկետը լրանում է օգոստոսի 28-ին։ Դատավորի խոսքով՝ գործարարին կարող են անմիջապես մեղադրանք առաջադրել կամ վկայի վերածել։ Հնարավորություն կա նաև, որ Telegram-ի հիմնադիրը կմնա կալանքի տակ, գործը կփոխանցվի այլ մասնագետի և հետաքննությունը կհետաձգվի մինչև մեկ տարի։

Միևնույն ժամանակ՝ միլիարդատիրոջ կալանքի պայմանները կտարբերվեն սովորականից՝ «հաշվի առնելով գործի ծավալը և Պավել Դուրովի անձը», – նշել է Վինսենթը:

Գործարարը նախաքննության ընթացքում կարող է գրավի դիմաց ազատ արձակվել, սակայն, այս դեպքում,գրավը կարող է կազմել մի քանի տասնյակ միլիոն եվրո։