Կիրանցում նոր կառուցվող դպրոցը թշնամուց հեռու կլինի 170 մետր, այլընտրանքային ճանապարհը՝ 20 մետր․ Վարդան Ոսկանյան
Եթե տեղի ունենա սահամանազատում, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր՞․ այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
« Եթե այստեղ տեղի ունենա, այսպես, կոչված, «սահմանազատումը», ապա իբր «այլընտրանքային» հռչակվող ճանապարհից մինչև թշնամին կլինի մոտ 20 մետր։ Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ։
Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց, եթե այս հատվածում տեղի ունենա «սահմանազատում» կոչեցյալը։
Ուղիղ գծով մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող, ինչը նշանակում է, որ այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում»,- գրել է Ոսկանյանը։