
Oրական Վերին Լարսով անցնում է մոտ 150 հայկական բեռնատար
Վրաստանից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ «Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհին մեծ հերթեր չկան. այս պահին 114 բեռնատար է սպասում։ Դրանցից 35–ը հայկական են։
Անցակետն աշխատում է բնականոն ռեժիմով. այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքը։
Օգոստոսի սկզբից անցակետ տանող ճանապարհին բազմաթիվ կիլոմետրերով հերթեր են գոյացել, բեռնատարների թիվը գերազանցել է 5 հազարը, որից 30%-ը հայկական բեռնատարներ են եղել։
Վիճակագրության համաձայն՝ օրական Վերին Լարսով անցնում է մոտ 150 հայկական բեռնատար։