15 Ապր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փարիզի Աստվածամոր տաճարի զանգերը հնչեցին 5 տարի անց

Փարիզի Աստվածամոր տաճարի զանգերը հնչեցին 5 տարի անց

Փարիզի Աստվածամոր տաճարի զանգերը երեկ՝ նոյեմբերի 8-ին առաջին անգամ ղողանջել են Փարիզում՝ 2019թ. հրդեհից հետո, որը կարող էր ոչնչացնել Փարիզի հանրահայտ տեսարժան տաճարը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել էր վերականգնել 861-ամյա շինությունը հինգ տարվա ընթացքում։

Մեկ ամիս անց Նոթր Դամը նորից դռները կբացի, իսկ հանդիսավոր արարողությունները եւ տոնակատարությունները կսկսվեն դեկտեմբերի 7-ից։

Տեսարժան վայրը կարող է նաեւ ներկայանալ երեք նոր զանգերով, որոնցից մեկը ղողանջել է Սթադ դը Ֆրանսում Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի ժամանակ եւ մակագրված է «Փարիզ 2024»։

Հիշեցնենք՝ Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհվել է 2019 թվականի ապրիլի 15-ին։ Հրդեհը մեծ վնաս հասցրեց տաճարին, հատկապես նրա տանիքին և սրածայր աշտարակին, որոնք ոչնչացվեցին։ Փարիզի բնակիչներն ու ամբողջ աշխարհը սրտացավ վերաբերմունքով հետևում էին այդ իրադարձություններին, իսկ հետո սկսվեցին միջոցառումներ տաճարի վերականգնման համար։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026