15 Ապր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գրիգորի Խաչատուրովը չի ձերբակալվել, նա հետախուզման մեջ է

Գրիգորի Խաչատուրովը չի ձերբակալվել, նա հետախուզման մեջ է

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովը չի ձերբակալվել, բայց նրան կալանավորելու որոշում կա։

Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Հիշեցնենք, որ 2025 թվականի նոյեմբերի 25-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով և 549-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ կաշառք տալը և իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում:

Գործն ապրիլի 14-ին մուտքագրվել է Հակակոռուպցիոն դատարան և մակագրվել դատավոր Մերի Մոսինյանին։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026