29 Նոյ
2024
4.4° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արևմուտքն իր ողջ ուժով փորձում է «գայթակղել» Հայաստանին և «խաթարել» իրավիճակը Կենտրոնական Ասիայում․ Ժուրավլև

Արևմուտքն իր ողջ ուժով փորձում է «գայթակղել» Հայաստանին և «խաթարել» իրավիճակը Կենտրոնական Ասիայում․ Ժուրավլև

Հակառուսական սադրանքներ ու ագրեսիա կարելի է սպասել ցանկացած ուղղությամբ։ Այս մասին РИА Новости հետ զրույցում նշել է Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլևը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի պարտավորությունները ՀԱՊԿ դաշինքի շրջանակներում ենթադրում են, որ ՌԴ դաշնակիցների վրա հարձակման դեպքում՝ կձեռնարկվեն բոլոր հնարավոր գործողությունները նրանց պաշտպանելու համար։

«Նման բան երբեք չի եղել, բայց աշխարհում իրավիճակն այժմ այնքան լարված է, որ չի կարելի բացառել հակառուսական սադրանքները ցանկացած ճակատում»,- ընդգծել է պատգամավորը։

Ըստ Ժուրավլևի՝ Արևմուտքն իր ողջ ուժով փորձում է «գայթակղել» Հայաստանին, «խաթարում» է իրավիճակը Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև «շրջապատում» է Բելառուսը։ Այս համատեքստում, կարծում է խորհրդարանականը, արևմտյան ագրեսիան ուղղված է, առաջին հերթին, Ռուսաստանի դեմ։