Վրաստանի վարչապետը հունվարի 20-ից հետո աշխարհում էական փոփոխություններ է կանխատեսում
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, թե աշխարհում էապես շատ բան կփոխվի հունվարի 20-ից հետո։
«Կարծում եմ՝ հունվարի 20-ից աշխարհում ամեն ինչ էապես կփոխվի, այդ թվում՝ մեր տարածաշրջանը, որը հանդարտվելու է։ Իհարկե, մենք սպասում ենք ԱՄՆ նախագահի երդմնակալությանը։ Հուսով ենք՝ հունվարի 20-ից տարածաշրջանը զգալիորեն կհանդարտվի, և դա դրական ազդեցություն կունենա մեր երկրի վրա»,- հայտարարել է Վրաստանի ղեկավարը։
Նրա խոսքով՝ վրաց հասարակությունը մեծ լավատեսությամբ է սպասում ԱՄՆ նոր նախագահի երդմնակալությանը, որին Սալոմե Զուրաբիշվիլին չի մասնակցի, քանի որ դեկտեմբերի 29-ին լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը: