Գոլանի բարձունքները հավերժ կմնան Իսրայելի անկապտելի մասը. Նեթանյահու
Այսօր բոլորը հասկանում են մեր ներկայության հսկայական նշանակությունը Գոլանի բարձունքներում, այլ ոչ թե Գոլանի ստորոտում։ Ըստ The Times of Israel-ի՝ դրա մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։
Ըստ նրա՝ Իսրայելի ներկայությունն այնտեղ երաշխավորում է երկրի անվտանգությունն ու ինքնիշխանությունը։
Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ 2019 թվականին Իսրայելի կողմից Գոլանի բռնակցումը ճանաչելու համար։
«Գոլանի բարձունքները հավերժ կմնան Իսրայելի անկապտելի մասը»,- ընդգծել է Նեթանյահուն։
Նրա գնահատմամբ՝ Ասադի անկումն ուղիղ արդյունքն է այն ծանր հարվածների, որոնք Իսրայելը հասցրել է ՀԱՄԱՍ-ին, «Հըզբոլլահ»-ին և Իրանին։