Դեկտեմբերի 12-13-ը Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի նիստը
Դեկտեմբերի 12-13-ը Մոսկվայում տեղի կունենան ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերը։
ԱՊՀ վարչապետների հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանի նախագահությամբ: Օրակարգում են համագործակցության տարածքում առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար փոխգործակցության ընդլայնման հարցերը: