01 Հուն
2025
3.3° c ԵՐԵՎԱՆ
0.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոնթե Մելքոնյանի նկարը փոխարինել մշակույթային նկարով․ ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Աշնակի ղեկավարը

Մոնթե Մելքոնյանի նկարը փոխարինել մշակույթային նկարով․ ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Աշնակի ղեկավարը

Ինձ աշխատանքից չեն ազատել, սեփական դիմումիս համաձայն եմ դուրս եկել։ ABC media-ի հետ զրույցում ասաց Աշնակ համայնքի ղեկավար Սասուն Դավթյանը։

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Թալին խոշորացված համայնքի ղեկավար ՔՊ-ական Տավրոս Սափեյանը աշխատանքից ազատել է Աշնակ համայնքի ղեկավար Սասուն Դավթյանին` Մոնթե Մելքոնյանի նկարը չհեռացնելու համար:

Դավթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ լուրերը, թե իրեն աշխատանքից ազատել են, չեն համապատասխանում իրականությանը։

«Երկար ժամանակ է այս պաշտոնում եմ աշխատում, հերիք է»,- ասաց Աշնակ համայնքի արդեն նախկին ղեկավար Սասուն Դավթյանը:

Դավթյանը նշեց, որ իր աշխատասենյակում Մոնթե Մելքոնյանի նկարը չի էլ եղել, նկարը մշակույթի տան պատին է, իսկ նկարի հեռացման խոսակցություն, այնուամենայնիվ եղել է։ Թալինի ղեկավարը հորդորել է հեռացնել Մոնթեի նկարը, փոխարենը տեղադրել մշակույթի հետ առնչություն ունեցող նկար։