09 Հուն
2025
0.2° c ԵՐԵՎԱՆ
5.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը․ Փաշինյանն ընդունել է Ալիևի պահանջներից երկուսը

Լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը․ Փաշինյանն ընդունել է Ալիևի պահանջներից երկուսը

Նիկոլ Փաշինյանը ծավալուն գրառմամբ անդրադարձել է Արևմտյան Հայաստան, Արևմտյան Ադրբեջան ձևակերպումներին, խոսել Խաղաղության պայմանագրի ու «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին ու թվարկված առաջարկներում ներառել 2 կետ, որոնք, ըստ էության, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջ քաշած նախապայմաններից երկուսի ընդունումն է։

Տարածաշրջանում երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու Հայաստանի Հանրապետության առաջարկը հստակ է.

ա) փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից,

բ) Բերքաբեր-Ոսկեպար հատվածում իրականացված սահմանազատման փորձի եւ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի հիման վրա շարունակել սահմանազատման գործընթացը,

գ) կնքել Խաղաղության պայմանագիր, որը 90 տոկոսով պատրաստ է,

դ) իրագործել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, լուծելով նաեւ Ադրբեջան-Ադրբեջան կապի հարցը՝ Հայաստանի Հանրապետության տարածքով եւ Հայաստան-Հայաստան կապի հարցն Ադրբեջանական Հանրապետության տարածքով, համաձայն Կազանում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված առաջարկների,

ե) հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ներդնել,

զ) ամբողջական կերպով լուծել պահվող անձանց խնդիրը,

է) ամբողջ ինտենսիվությամբ աշխատել գտնվելու վայրն անհայտ համարվող անձանց ճակատագրի պարզաբանման խնդրի լուծման վրա,

ը) հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, ներառյալ բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում,

թ) աշխատել Խաղաղության պայմանագրի կետերի ամբողջական եւ արդյունավետ իրագործման վրա,

ժ) սպառազինությունների փոխադարձ վերահսկման, քվոտավորման, կիրառման սահմանափակումների շուրջ բանակցելու մեխանիզմ ձեւավորել,

ի) երկու երկրներից փախստականների հետ կապված հարցերը քննարկել ամբողջության մեջ, խաղաղության հաստատումից հետո ձեւավորելով համատեղ մասնագիտական, փորձագիտական հանձնաժողով,

լ) լուծարել ԵԱՀԿ ՄԽ-ն:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որպես նախապայման էր նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, ինչպես նաև միջազգային դատական ատյաններում հայցերից հրաժարումը։