07 Մայ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ վարչապետից կառուցողական ու հավասարակշռված մոտեցում էի սպասում․ Գերմանիայի թեմի առաջնորդ

ՀՀ վարչապետից կառուցողական ու հավասարակշռված մոտեցում էի սպասում․ Գերմանիայի թեմի առաջնորդ

Հայաստանի Հանրապետության վարչապետից սպասում էի ավելի հավասարակշռված և կառուցողական մոտեցում․ ասել է Գերմանիայի թեմի առաջնորդը՝ անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու շուրջ ընթացող քննարկումներին։

«Ես սպասում էի, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը շատ ավելի տարբեր մոտեցում կունենար եկեղեցու վերաբերյալ։ Եկեղեցու բացթողումները, եթե այդպիսիք կան, պետք է քննարկվեն եկեղեցու ներսում, քանի որ եկեղեցին ունի իր կառույցներն ու մարմինները, որտեղ նման հարցերը լուծվում են», – ասել է Գերմանիայի առաջնորդ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։

Նրա խոսքով՝ եթե վարչապետը, ինչպես ինքն է հայտարարում, Հայ եկեղեցու հավատացյալ հետևորդ է, ապա պետք է շահագրգռված լինի, որ եկեղեցական խնդիրները կարգավորվեն բացառապես եկեղեցու սահմանված կարգ ու կանոնների շրջանակում։

«Ես չեմ ցանկանում կասկածել վարչապետի հավատքին, սակայն եթե նա իսկապես իրեն տեսնում է որպես Հայ եկեղեցու հետևորդ, ապա պարտավոր է հարգել մեր եկեղեցու դրված կարգն ու կանոնը», – ընդգծել է Գերմանիայի թեմի առաջնորդը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026