
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում է
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան։
Նրան դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նշենք, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան է ժամանել Ադրբեջանից, որտեղ հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ։


