01 Հուլ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դատարանը բավարարել է Հովհաննավանքի գործով Եկեղեցու հայցը․ փաստաբան

Դատարանը բավարարել է Հովհաննավանքի գործով Եկեղեցու հայցը․ փաստաբան

Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության․ հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Գործը վերաբերում էր Արագածոտնի մարզի Սուրբ Հովհաննավանքին, որտեղ կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի կողմից եկեղեցու Սուրբ Խորան, Ավանդատուն և Ատյան մուտք գործելու և ծիսական գործողություններ իրականացնելու վտանգի մասին եկեղեցին նախապես դիմել էր ոստիկանությանը՝ պահանջելով կանխել ներխուժումը և իրականացնել վտարման գործողություններ։

Ոստիկանությունը հրաժարվել էր կատարել օրենքով սահմանված գործողությունները՝ նույնիսկ չներկայանալով դեպքի վայր և չիրականացնելով կառավարության որոշմամբ նախատեսված ստուգողական միջոցառումները․ վճռով դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026