
Արմեն Աշոտյանի կալանքի ժանմետը երկարաձգվել է
Դատավոր Վարդգես Սարգսյանի որոշմամբ՝ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը 1 ամսով երկարացվեց․ իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Պաշտպանները միջնորդել էին փոխել Արմեն Աշոտյանի խափանման միջոցը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։
Արմեն Աշոտյանը ձերբակալվել էր հունիսի 5-ին։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման վարույթով 7 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։


