01 Ապր
2026
15° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ստեփանավանում հրդեհի հետևանքները վերացնելու համար օպերատիվ շտաբ է ստեղծվել

Ստեփանավանում հրդեհի հետևանքները վերացնելու համար օպերատիվ շտաբ է ստեղծվել

Լոռու մարզի Ստեփանավան համայնքում այսօր տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ) և հաստատել է շտաբի կազմը: Օպերատիվ շտաբի ղեկավար է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 04։42-ին հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում։ 27 բնակիչ տարհանվել է։ Մեկ մարդ զոհվել է, վեցը՝ տեղափոխվել հիվանդանոց, որոնցից երեքը առաջին բուժօգնություն են ստացել Ստեփանավանի բժշկական կենտրոնում, մյուս երեքը տեղափոխվել են Երևան։ Մայրքաղաք տեղափոխված քաղաքացիների մոտ առկա են այրվածքներ։ Նրանցից մեկի առողջակավ վիճակը գնահատվում է կայուն ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, երկուսինը՝ թեթև։ Հրդեհի հետևանքով տարհանված բնակիչների համար հյուրանոցում ստեղծվել են կեցության համար անհրաժեշտ պայմաններ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026