21 Մար
2025
17° c ԵՐԵՎԱՆ
1.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եմենի հուսիները հայտարարել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա հարձակման մասին

Եմենի հուսիները հայտարարել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա հարձակման մասին

Եմենի հյուսիսում իշխող շիա «Անսար Ալլահ» (հուսիներ) ռազմաքաղաքական շարժումը հայտարարել է, որ հրթիռային հարված է հասցրել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին ասվում է հուսիների զինված ուժերի ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիայի Telegram ալիքի հայտարարության մեջ․ գրում է Sputnik Արմենիա-ն։

«Հրթիռային ուժերը բարձրորակ ռազմական գործողություն են իրականացրել՝ օկուպացված Յաֆֆայի շրջանի Բեն Գուրիոն օդանավակայանին հարվածելու հետ կապված: Գործողությունն իրականացվել է «Պալեստինա-2» գերձայնային բալիստիկ հրթիռի կիրառմամբ և հաջողությամբ հասել է իր նպատակին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նա հավելել է, որ Եմենի ԶՈւ–ն նաև հարձակվել է Կարմիր ծովում թշնամու ռազմանավերի վրա, այդ թվում՝ USS Harry Truman ավիակրի և դրա հետ կապ ունեցող ռազմանավերի վրա։ Հուսիները վերսկսել են ռազմական գործողությունները Իսրայելի դեմ` Գազայի հատվածում վերջինս գործողությունների վերսկսման ֆոնին։ Մինչ այդ` մարտի 16-ի երեկոյան, նրանք հայտարարել էին ավիակրի վրա հարձակման մասին՝ անվանելով դա Եմենի տարածքի ռմբակոծությանը պատասխան, որի հետևանքով, ըստ հութիների կառավարության առողջապահության նախարարության, ավելի քան 50 մարդ է զոհվել, հարյուրից ավելին` վիրավորվել։

Ռազմագերիներ