
Թրամփը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի ատոմակայանների ղեկավարումը ԱՄՆ-ին հանձնելու հարցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Ուկրաինայի ատոմակայանների նկատմամբ ԱՄՆ-ի հնարավոր սեփականության հարցը․ գրում է BBC-ն՝ հղում անելով Սպիտակ տանը։
Զելենսկին, սակայն, ավելի ուշ հայտարարել է, որ խոսքը վերաբերում է միայն Ռուսաստանի կողմից վերահսկվող Զապորոժիայի ատոմակայանին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր բնորոշմամբ «շատ լավ» հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Թրամփի զրույցից մեկ օր անց․ այն տևել է մեկ ժամ։