
Գյումրիում պայքարը շարունակվում է․ ի՞նչ խոստումներով են ներկայացել թեկնածուներն այսօր
Գյումրու ՏԻՄ արտահերթ ընտրություն օր 10։ Թեկնածուները շարունակումեն իրենց պայքարը։
«Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Կարեն Սարուխանյանը բակային այցելություններ է իրականացրել։ Սարուխանյան վստահեցրել է, որ իրենց կատարած աշխատանքըև ներկայացրախ ծրագրերը արժանանալու են գյումրեցիների վստահությունը։
Բակային այցելություններ է կատարել նաև Վարդան Ղուկասյան։ Խոստացել է՝ Գյումրիից է սկսելու Հայաստանի վերածնունդը։
Հետաքրքրական էր ՔՊ-ի քարոզարշավը։ Սարիկ Մինասյանի աջակիցները քայլերթով շրջել են Գյումրիում, որի ժամանակ հանդիպել են Գյումրի եկած «Սրբազան պայքար»-իաջակիցներին։ «Սրբազան պայքարի» աջակիցները վանկարկել են՝ «չենք վստահում» ու այդ վանկարկումներով էլ ընդունել ու ճանապարհել են Սարիկ Մինասյանի աջակիցներին։