30 Մար
2025
20.3° c ԵՐԵՎԱՆ
9.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գյումրիում ռեպրեսիաները ցույց են տալիս, որ իրավապահները բութ գործիք են՝ իշխանությունը պահելու համար․ Իշխան Սաղաթելյան

Գյումրիում ռեպրեսիաները ցույց են տալիս, որ իրավապահները բութ գործիք են՝ իշխանությունը պահելու համար․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը խոսել է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունների ու նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու մասին։

«Մինչև բանավեճը ինքը պետք է որևէ կլինիկայից մի փաստաթուղթ բերի, որ հոգեկան հիվանդ չէ, նոր դրանից հետո քննարկել՝ ընդհանրապես իր հետ արժե՞ բանավիճել, թե՞ ոչ, այդ մարդը լուրջ հոգեկան խնդիրներ ունի և երկիրը ղեկավարում է այդ մարդու կողմից, այսինքն՝ առանց այդ թղթի իր հետ բանավիճելը անիմաստ եմ համարում»,-ասել է Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանը խոսել է նաև այսօր Գյումրիում տեղի ունեցող խուզարկությունների ու ձերբակալությունների մասին։

«Փաշինյանի բոլոր նոպաները պայմանավորված են երկրի շուրջ ստեղծված իրավիճակով, նաև այն ներքաղաքական գործընթացներով, որ տեղ են ունենում։ Հենց այս պահին, ինչ-որ արվում է Գյումրիում ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ, դա ևս պայմանավորված է իր վարկանիշով ստեղծված վտանգներով, ինքը հասկանում է իր կործանման և խորտակման վտանգը և այն ռեպրեսիաները, որ իրականացնում են հենց հիմա Գյումրիում՝ Մարտունի Գրիգորյանի գրասենյակ են ներխուժել, դրանից առաջ՝ «Մայր Հայաստանի», Վարդան Ղուկասյանի համար հիմքերը երեկ էին ստեղծել, ցույց են տալիս, գործ ունենք մի խելագառի հետ, իսկ իրավապահ մարմինները ընդամենը բութ գործիք են՝ ապօրինի հրահանգները կատարելու և իշխանության վերարտադրությունը ապահովելու համար։ Դատախազը, որ հիմա խոսում է, վաղուց պետական շահերի պաշտպանը չէ, ինքը Նիկոլի ապօրինի հրահանգները կատարող պաշտոնյան է․ դեռ մնացել է Նիկոլ Փաշինյանի օգնականի կարգավիճակում»,-ասել է Սաղաթելյանը։

 

Ռազմագերիներ