19 Սեպ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ընտրությունների վերաբերյալ Արևմուտքի կարծիքը Մոսկվային չի հետաքրքրում․ Մատվիենկո

Ընտրությունների վերաբերյալ Արևմուտքի կարծիքը Մոսկվային չի հետաքրքրում․ Մատվիենկո

Ռուսաստանում ընտրությունների վերաբերյալ Արևմուտքի կարծիքը Մոսկվային չի հետաքրքրում, կարևոր է, որ հենց ռուսաստանցիներն ըմբռնեն պահի պատասխանատվությունը․ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի խոսքերն են մեջբերել ռուսական լրատվամիջոցները։

«Մեզ համար նրանց (Արևմուտքի երկրների՝ խմբ.) կարծիքը հասկանալի է, այն մեզ չի հետաքրքրում։ Ինձ թվում է՝ շատ կարևոր է, որ բոլոր քաղաքացիները հասկանան պահի պատասխանատվությունը։ Ես կասեի, որ Ռուսաստանում ընտրությունները ժողովրդաիշխանության ամենաժողովրդավարական ձևն են, դրանք յուրաքանչյուր քաղաքացու համար իր սահմանադրական իրավունքն իրացնելու և քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելու հնարավորություն են»,- լրագրողներին ասել է նա։

Պետական Դումայի 9-րդ գումարման պատգամավորների և դրան զուգահեռ անցկացվող այլ ընտրությունները մեկնարկել են ուրբաթ օրը։ Քվեարկությունը կտևի երեք օր՝ մինչև սեպտեմբերի 20-ը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ