19 Սեպ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի համաշխարհային օլիմպիադայում տարել է 4-րդ հաղթանակը

Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի համաշխարհային օլիմպիադայում տարել է 4-րդ հաղթանակը

Հայաստանի տղամարդկանց հավաքականը տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում․ տեղեկանում ենք Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից։

«Օլիմպիադայի 4-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբ:

Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Շանթ Սարգսյանը՝ հաղթելով գրոսմայստեր Սանդրո Մարեկոյին:

Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի և Գաբրիել Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով»,- ասված է հաղորդագրությունում:

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ