
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրենքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ստորագրել է Ռուսաստանի և Իրանի նկատմամբ պատժամիջոցներն ընդլայնող օրինագիծը․ գրում է Reuters-ը։
Սպիտակ տան տվյալներով՝ «Lindsey O. Graham Sanctioning Russia and Iran Act of 2026»-ը (օրինագիծ-փաստաթղթի պաշտոնական անվանումն է-խմբգ.) ընդլայնում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների, մաքսատուրքերի և այլ սահմանափակումների կիրառման իրավական հնարավորությունները, ինչպես նաև երկարաձգում է Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցները։
Օրենքը նախատեսում է պատժամիջոցներ Ռուսաստանի պաշտոնյաների, բանկերի, էներգետիկ և պաշտպանական ոլորտների, ինչպես նաև ռուսական նավթի արտահանմանն աջակցող ստվերային նավատորմերի նկատմամբ։
Փաստաթուղթը նախագահին հնարավորություն է տալիս նաև մինչև 100 % մաքսատուրք սահմանել ռուսական նավթի կամ բնական գազի խոշորագույն գնորդների նկատմամբ։
Օրինագիծը ստացել է «Lindsey O. Graham Sanctioning Russia and Iran Act» անվանումը՝ ի պատիվ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի, որը երկար ժամանակ աջակցել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացմանը և մասնակցել օրինագծի մշակմանը։
Հիշեցնենք, որ այն Սենատում ընդունվել էր ձայների՝ 86 կողմ ու 11 դեմ, Ներկայացուցիչների պալատում՝ 262 կողմ ու 159 դեմ հարաբերակցությամբ։


