31 Մար
2025
16.2° c ԵՐԵՎԱՆ
14.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իլոն Մասկի Starlink-ի գերարագ ինտերնետը հասանելի է ՀՀ-ում

Իլոն Մասկի Starlink-ի գերարագ ինտերնետը հասանելի է ՀՀ-ում

Starlink արբանյակային կապի համաշխարհային համակարգի ծառայությունները հասանելի են դարձել Հայաստանում և Օմանում։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։

«Հայաստանը դարձել է աշխարհում 130-րդ երկիրը, տարածքը կամ շուկան, որտեղ հասանելի է գերարագ ինտերնետը»,-նշել են ընկերությունից։

Համակարգի գործարկումը Հայաստանում և Օմանում կապահովի «արագ և կայուն ինտերնետ» ինչպես խոշոր քաղաքներում, այնպես էլ երկրի դժվարամատչելի անկյուններում, հավելել են մամուլի ծառայությունից։

Starlink-ը համաշխարհային արբանյակային ցանց է, որը հիմնադրվել է ձեռներեց Իլոն Մասկի կողմից՝ 2002 թվականին: Այն այժմ հասանելի է ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում և եվրոպական շատ երկրներում:

Ռազմագերիներ