01 Ապր
2025
20.1° c ԵՐԵՎԱՆ
16.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իմ՝ ՔՊ-ին միանալը մտքներիցդ հանեք․Վարդան Ղուկասյան

Իմ՝ ՔՊ-ին միանալը մտքներիցդ հանեք․Վարդան Ղուկասյան

Արցախը հանձնողների հետ, եթե ինձ պես տղան միանում է, ուրեմն իմ արյունը սուտ է.  լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Գյումրիի քաղաքապետի թեկնածու, ՀԿԿ ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանը:

«Իմ՝ ՔՊ-ին միանալը միանգամից մտքներիցդ հանեք: Ես երբեք ո՛չ ծախվել եմ, ո՛չ որևիցե մեկը բարոյական իրավունք ունի իմ նկատմամբ նման բան ասել, ես հայրենիքի դավաճանների հետ ճանապարհ գնացողը չեմ, թեկուզ ոտքս ու ձեռքս էլ կտրվի, ինձ համար ամենաբարձրը ՀՀ-ն է և հայ ժողովուրդը»,-ասել է նա:

Լրագրողի հարցին՝  ընդդիմադիր թեկնածուների շատ ձայներ հավաքելու դեպքում իր ձայները կտա՞ նրանց, Ղուկասյանը պատասխանել է, որ անգամ իրեն բանտարկելու դեպքում այնտեղից կստանձնի քաղաքի ղեկը։

«Եթե ընդդիմադիր թեկնածուներից մեկն ինձանից շատ ձայն հավաքեց, ես կմիանամ իրենց, հակառակ դեպքում՝ոչ»-նշել է Ղուկասյանը:

Ռազմագերիներ