
Էրդողանի խորհրդականը կրկին պահանջել է փոխել ՀՀ Սահմանադրությունը
Հայաստանի Սահմանադրությունը դեռևս պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, ինչը խոչընդոտում է հարաբերությունների կարգավորման և Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին. ասել է Թուրքիայի նախագահի խորհրդական Չաղրի Էրհանը։
«Ադրբեջանական բանակը հակաահաբեկչական գործողության ընթացքում վերահսկողության տակ վերցրեց Խանքենդի քաղաքը: Ադրբեջանն ապահովեց իր ինքնիշխանությունը՝ մաքրելով Ղարաբաղն անջատողականներից: Հայաստանն այլևս չպետք է դիմադրի և հավակնի այն հողերին, որոնց իրավունքը չունի: Հայաստանը պետք է հասկանա, որ Հարավային Կովկասը կարևոր տարածաշրջան է, որով պետք է անցնեն էներգետիկ և առևտրային ուղիները»,- ասել է նա։