
Բերման է ենթարկվել մինչև 15 անձ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության 2 անդամի մեղադրանք է ներկայացվել. փաստաբան
Բերման է ենթարկվել մինչև 15 անձ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության 2 անդամի մեղադրանք է ներկայացվել․ Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ «Մեր ձևով» բարեգործական ՀԿ-ի կողմից ծրագրեր են իրականացվել, ներգրավված են եղել որոշակի անձինք, որոնք ստացել են աշխատավարձ, և ըստ վարույթ իրականացնող մարմնի՝ այդ աշխատավարձերը դիտարկվել են որպես ընտրակաշառք։
«Եթե մեղադրանք կա, բնականաբար խափանման միջոց կիրառվելու է»,-ասաց նա։
Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հայտնել էր, որ արդեն 15 անձ է բերման ենթարկվել, մեկ անձի մեղադրանք է ներկայացվել։
Կուսակցության անդամ Գոհար Մելոյանն էլ հայտնել էր, որ բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ և համակիրներ, նաև` կին թեկնածու։


