16 Ապր
2026
15° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դեպի ԵՄ վիզաների ազատականացման դեպքում արտագաղթ չի լինի, ՀՀ-ում բարեփոխումների արդյունքում արտագաղթը ներգաղթի է վերածվել․ ՆԳ նախարար

Դեպի ԵՄ վիզաների ազատականացման դեպքում արտագաղթ չի լինի, ՀՀ-ում բարեփոխումների արդյունքում արտագաղթը ներգաղթի է վերածվել․ ՆԳ նախարար

Հայաստանը միակ պետությունն է, որի հետ Եվրամիությունն այս պահին ակտիվ երկխոսություն է վարում վիզաների ազատականացման թեմայով. ԱԺ-ում հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

«Հայաստանը ռեկորդային ժամանակահատվածում երկխոսությունից հետո ստացել է գործողությունների ծրագիրը։ Այս ծրագիրը նաև վերաբերում է այն ոլորտներին, որոնք հենց Կառավարության բարեփոխումների օրակարգում են։ Խոսքը միգրացիոն, ապաստանի հարցերի, հանրային անվտանգության, մարդու իրավունքների, սահմանների համալիր կառավարման ոլորտների, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին է և այսպես շարունակ»,- նշել է նախարարը։

Հարցին՝ չկա՞ մտավախություն, որ վիզաների ազատականացման դեպքում դեպի ԵՄ արտագաղթ կլինի, Արփինե Սարգսյանը պատասխանել է․ «Նմանատիպ մտավախություն Հայաստանը չունի, որովհետև Հայաստանում հաստատված խաղաղության, ինչպես նաև ոլորտային բարեփոխումների արդյունքում է, որ արտագաղթը վերածվել է ներգաղթի, և այս պայմանների խնամքով պահպանման պայմաններում ներգաղթի միտումները, վստահաբար, գնալով ավելի կշատանան»։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026