19 Մար
2026
3° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանի հայերի միությունը մտադիր է համաժողով անցկացնել ի պաշտպանություն Հայոց եկեղեցու․ Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միությունը մտադիր է համաժողով անցկացնել ի պաշտպանություն Հայոց եկեղեցու․ Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միությունը միջազգային առցանց համաժողով կանցկացնի ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու․ այս մասին РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանում հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը։

«Ինձ զանգահարում են աշխարհի տարբեր երկրներից, «Պարոն Աբրահամյան, ինչպե՞ս է դա հնարավոր»։ Որովհետև շատերը վախենում են Հայաստան գալ։ Ես մտադիր եմ համահայկական համաժողով կազմակերպել՝ ի պաշտպանություն եկեղեցու, որպեսզի յուրաքանչյուրն իր կարծիքն արտահայտի», – հայտարարել է Աբրահամյանը՝ պնդելով, որ իրական հավատացյալները չպետք է վախենան հանդես գալ ի պաշտպանություն եկեղեցու և իրենց կարծիքն արտահայտել այս հարցի վերաբերյալ։

Աբրահամյանը նաև նշել է, որ հայկական սփյուռքի կազմակերպություններից մեկի՝ Համաշխարհային հայկական կոնգրեսի ղեկավարն է, այդ կառույցը ևս կմասնակցի ապագա համաժողովին։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ