26 Փտր
2026
5° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երրորդ համաշխարհային պատերազմը չի սկսվի Ուկրաինայի պատճառով․ Թրամփ

Երրորդ համաշխարհային պատերազմը չի սկսվի Ուկրաինայի պատճառով․ Թրամփ

Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ թույլ չի տա, որպեսզի Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ վերաճի համաշխարհային հակամարտության։

«Կարծում եմ՝ դա կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի, բայց դա չի լինի»,- ասել է Թրամփը։

Թրամփը Ուկրաինայում լայնածավալ պատերազմի բռնկման համար մեղադրել է Ջո Բայդենին՝ սխալ քաղաքականության պատճառով։

«Ուկրաինան Պուտինի ուշադրության կենտրոնում էր, բայց նա երբեք նման բան չէր անի: Դա տեղի ունեցավ, քանի որ կայացվեցին մի քանի իսկապես վատ որոշումներ»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը՝ նշելով, որ պաշտոնը զբաղեցնելուց հետո այդ հարցի շուրջ եղել է խառնաշփոթ։

Թրամփի խոսքով՝ նա ամեն ինչ անում է, որպեսզի պատերազմը ավարտվի՝ մարդկանց հոգիները փրկելու համար։

Ռազմագերիներ