31 Հոկ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խցանումները տնտեսական ակտիվության որոշակի հետևանք են․ Տիգրան Ավինյան

Խցանումները տնտեսական ակտիվության որոշակի հետևանք են․ Տիգրան Ավինյան

Խցանումները տնտեսական ակտիվության որոշակի հետևանք են․ԱԺ մշտական հանձնաժողովում 2026թ. պետական բյուջեն քննարկելու ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանի՝ խցանումների մասին հարցին։

Ավինյանի խոսքով՝ խցանումները տնտեսական որոշակի ակտիվության հետևանք են, ինչը նշանակում է, որ մարդիկ ավելի շատ ավտոմեքենաներ են գնում։

«Միայն Երևանում վերջին մեկ տարվա ընթացքում 11000 նոր ավտոմեքենա է գրանցվել»,-ասել է Ավինյանը։

Քաղաքապետը նշել է, որ կարճաժամկետ լուծումների մասով կենտրոնանում է հանրային տրանսպորտի հնարավորությունների և ավտոբուսային գծերի ավելացման վրա։ Նա խոսել է նաև նոր տեխնոլոգիական լուծումներով լուսացույցեր ձեռք բերելու անհրաժեշտության մասին։

Ավինյանի խոսքով՝ խցանումների պատճառ են հանդիսանում  նաև սխալ տեղում կանգնած ավտոմեքենաները։ Նախատեսվում է դրանք ներքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ դուրս բերել քարշակներով։

Ռազմագերիներ