
Կոչ եմ անում արհամարհել հակաեկեղեցական նախաձեռնությունները․ Մանե Թանդիլյան
Դիմում եմ ընդդիմադիր հայացքներ ունեցող լրագրողներին և հանրային գործիչներին, ովքեր հաճախ շատ կարևոր գործ են անում՝ բացահայտելով իշխանության անօրինությունները, կեղծիքները և կառավարման խեղաթյուրված մոդելը․ Facebook-ի իր էջում գրում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
«Այս օրերին իշխանությունը ակտիվորեն շարունակում է իր հակաեկեղեցական արշավը՝ նոր թափով ու գործողություններով։
Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Հովհանավանքում անցկացնել հերթական միջոցառումը, որը նույնիսկ աղերս չունի հոգևոր կյանքի հետ։ Այն սոսկ քաղաքական միջոցառում է։
Կոչ եմ անում լրատվամիջոցներին՝ արհամարհել հակաեկեղեցական այս ու մյուս բոլոր նախաձեռնությունները և չծառայել հակահայկական օրակարգերին։
Թող նման փորձերը մարեն հասարակության անտարբերության մթնոլորտում։
Փոխարենը առաջարկում եմ տարածել և լուսաբանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունությունն ու այդ նույն օրը կայանալիք պատարագը։
Եկե՛ք միասին այդ օրը լինենք Էջմիածնում՝ մասնակցելու պատարագին և միասնաբար վկայելու, որ մեր հոգևոր արժեհամակարգը վեր է քաղաքական շահերից ու իշխանական սադրանքներից»,- նշում է Թանդիլյանը։


