
Բաքուն պետք է պարզաբանի, կարծիք կա, որ Իրանի վրա հարձակման համար Ադրբեջանի օդանավակայաններն են օգտագործվել․ իրանցի պաշտոնյա
Իսրայելի կողմից Իրանի հյուսիսին հասցված հարվածների վերաբերյալ մասնագետները կարծում են, որ օգտագործվել է Ադրբեջանի Հանրապետության օդային տարածքը, և տեղեկություններ կան, որ օգտագործվել են նաև Ադրբեջանի օդանավակայանները․ հայտարարել է Իրանի նախկին ԱԳ նախարարի և գործող պատգամավոր Մանուչեհր Մոթաքին։
«Ադրբեջանի տարածքից իրականացվել է նաև վառելիքի մատակարարում։ Մենք այս երկրի հետ հարևան ենք և ցանկանում ենք ունենալ լավ հարաբերություններ, սակայն այս հարցերը պետք է պարզաբանվեն»,-ասել է Մոթաքին։
Նա նշել է, որ Իսրայելի դեսպանատները «լրտեսների հավաքագրման կենտրոններ» են և գործողություններ են իրականացնում Հյուսիսային Իրաքում, Բաքվում, Աբու Դաբիում և այլ վայրերում։ Այս առումով ամենավատ պահվածքն ունեցել է Արաբական Միացյալ Էմիրությունները։
«Վերջին 47 տարիներին Իրանի բարի կամքը չարաշահվել է։ Մենք աշխատել ենք Օմանի հետ, և նրանք ընդունել են Իրանի դիրքորոշումները։ Իսկ Էմիրությունները վատ են վարվել Իրանի նկատմամբ»,-ասել է նա։


