21 Մայ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ և չի եղել․ Գալուզին

Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ և չի եղել․ Գալուզին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հերքել է հայկական լրատվամիջոցների հաղորդագրությունը՝ ռուս դիվանագետների կողմից Հայաստանի շահերի դեմ ուղղված գործողությունների մասին։ Նա պնդել է, որ այս կեղծ լուրը լրտեսական մոլուցք է սնուցում Ռուսաստանի դեմ։

Վերջերս հակառուսական լրատվամիջոցը հրապարակել է իրականությանը բացարձակապես չհամապատասխանող զրպարտություն, որում պնդվում է, որ Հայաստանում՝ Երևանում, Ռուսաստանի դեսպանատունը, դրա աշխատակիցները և դիվանագիտական անձնակազմն, իբր, զբաղվում են Հայաստանի շահերի դեմ ուղղված ինչ-որ անօրինական գործունեությամբ»,- նշել է Գալուզինը։

«Իհարկե, պետք է ասեմ, որ սա բացարձակապես սխալ է, լիակատար կեղծիք», – հայտարարել է դիվանագետը։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ դիվանագիտական առաքելության բնականոն գործունեությունը, «դիվանագիտական առաքելության կողմից 1961 թվականի Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիայով հստակորեն նախատեսված գործառույթների կատարումն, աղավաղվում և լիովին չարամիտ կերպով ներկայացվում է որպես ինչ-որ չարտոնված գործունեություն»։ «Եվ այս համատեքստում հայ քաղաքական գործիչներին վերագրվում են այնպիսի բաներ, որոնք բացարձակապես երբեք տեղի չեն ունեցել»,- հավելել է Գալուզինը։ «Նարեկ Կարապետյանը երբեք չի ունեցել Ռուսաստանի քաղաքացիություն, սակայն պնդում են, որ նա ունեցել է և ունի»,- որպես օրինակ բերել է նա։

Ռուսաստանի փոխարտգործնախարարը վստահեցրել է, որ Մոսկվան «տվել է, տալիս է և կշարունակի տալ արժանի հակահարված և համապատասխանաբար կարձագանքի»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026