
Ռուսաստանը պաշտոնական ծանուցում է ստացել Հայաստանից՝ Փաշինյանի՝ ԵԱՏՄ ղեկավարների հանդիպմանը չմասնակցելու վերաբերյալ․ Զախարովա
Ռուսաստանը պաշտոնական ծանուցում է ստացել Հայաստանից՝ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԱՏՄ ղեկավարների հանդիպմանը չմասնակցելու վերաբերյալ․ ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
«Հանրապետությունը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը»,- հայտարարել է Զախարովան։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելը դարձել է օրինաչափություն Փաշինյանի համար, բայց դա չի ազդի միության աշխատանքի վրա։
«Սա տեղի է ունենում տարբեր պատճառներով։ Սա, իհարկե, անցանկալի է, արդեն վերածվում է մի համակարգի, որը, ինչպես մենք հասկանում ենք, Նիկոլ Վովաևիչ Փաշինյանն է ստեղծել այս ոլորտում, այսինքն՝ այս կառույցի աշխատանքի ոլորտում», – նշել է նա ճեպազրույցի ժամանակ։


