27 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հնարավոր չէ գազանի հետ բանակցել, երբ գլուխդ գտնվում է նրա երախում․ Լևոն Քոչարյանը՝ Ալիևի հայտարարության մասին

Հնարավոր չէ գազանի հետ բանակցել, երբ գլուխդ գտնվում է նրա երախում․ Լևոն Քոչարյանը՝ Ալիևի հայտարարության մասին

Եթե մտածում էիք, որ Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են Հայաստանի հետ խաղաղություն հաստատել, մոլորված էիք․ տելեգրամյան ալիքում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

«Եթե Ադրբեջանի նախագահի հարցազրույցից հետո դեռևս այդպես եք մտածում, ապա պարզապես կտրված եք իրականությունից (մեղմ ասած): Ե՞րբ ենք հասկանալու, որ հնարավոր չէ գազանի հետ բանակցել, երբ գլուխդ գտնվում է նրա երախում»,- գրել է նա:

Պատգամավորը նաև նշել է, որ պետք է ազատվել «գազանի բերան հասցրած իշխանությունից», վերակառուցել հարաբերությունները դաշնակիցների հետ և բանակցել ավելի ուժեղ դիրքերից։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր վերջին հարցազրույցում մայրաքաղաք Երևանը «Իրևան» էր կոչել, իսկ Ջերմուկը՝ ադրբեջանական քաղաք։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026