
Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր․ Shamshyan.com
Այսօր` սեպտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:20-ի սահմաններում «Lada Granta» մակնիշի ավտոմեքենան Արտաշատի խճուղու 94/2 հասցեի դիմաց բախվել է կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային. հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի հետևանքով երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


