
ԱԱԾ-ն վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագրեր ուղարկո՞ւմ է
Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցները վարժական հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին ծանուցագրեր չեն հանձնում. ABC Media-ի հարցմանն ի պատասխան ասացին ԱԱԾ-ից։
«Վարժական հավաքը ՀՀ զինված ուժերի պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառում է, որի կազմակերպման եւ անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով և ՀՀ կառավարության 18.10.2018թ. N 1174-Ն որոշմամբ»,- ասված է պատասխանում։
Մինդեռ մամուլը գրում էր, որ ԱԱԾ-ն ու ռազմական ոստիկանության աշխատակիցները հերթապահում են «Զվարթնոց» օդանավակայանում և ծանուցագրեր են հանձնում անգամ մեկ շաբաթով ՀՀ ժամանած հայրենակիցներին։


