15 Սեպ
2026
26° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
TRIPP- ը «մեծ առավելություն» է տալիս ԱՄՆ-ին Թեհրանի հետ հետագա հարաբերություններում․ Թրամփը՝ The Hill-ին

TRIPP- ը «մեծ առավելություն» է տալիս ԱՄՆ-ին Թեհրանի հետ հետագա հարաբերություններում․ Թրամփը՝ The Hill-ին

Հարավային Կովկասը Ռուսաստանի «հետնաբակն» է, Իրանի «շեմը» և այն կարևորագույն ռազմավարական տարածաշրջաններից մեկը, որտեղ Միացյալ Նահանգները սկսել է ակտիվորեն ներգրավվել․ գրել է The Hill-ը։

Արդեն մեկ տարի է անցել այն պահից, երբ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը Սպիտակ տանը նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիր։

Ըստ հեղինակի՝ խաղաղության գործարքն իրականացնելու համար համաձայնագրի հիմնաքարային մաս է «Թրամփի երթուղին»՝ TRIPP-ը։

Հոդվածագիր Ռեբերտ Շերմանն անցյալ շաբաթավերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած բացառիկ հեռախոսազրույցի ընթացքում նրան հարցրել է այս նախագծի և տարածաշրջանում Միացյալ Նահանգների աճող ներգրավվածության մասին։

ԱՄՆ նախագահը նշել է, որ կարճաժամկետ հեռանկարում դա «չի փոխի» Իրանի հետ պատերազմի վերաբերյալ իր գործելակերպը, թեև ընդունելով, որ դա իրեն «մեծ առավելություն» է տալիս Թեհրանի հետ հետագա հարաբերություններում։ Պարզ ասած՝ ազդեցության լծակն իրական է, սակայն առայժմ պահված է «հետին գրպանում»:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն նշել է, որ Հայաստանը «բոլորովին դեմ չէ» տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությանը և երկարաժամկետ կտրվածքով նրա ունեցած մեծ շահագրգռվածությանը՝ պնդելով, որ իրավասությունները՝ մաքսային, հարկային, անվտանգության և ոստիկանական ոլորտներում, մնում են հայկական կառույցների ձեռքում՝ անկախ նրանից, թե ով է տիրապետում բաժնեմասին։

Հեղինակի խոսքով՝ Արևմուտքը նախկինում չէր համարձակվել կամ, գոնե, չէր փորձել մուտք գործել այս տարածաշրջան՝ հաշվի առնելով Ռուսաստանին ունեցած մերձավորությունը դրան։

Շերմանը ՀՀ դեսպանին ուղղակիորեն հարցրել է՝ արդյոք Հայաստանը հեռանում է Ռուսաստանից։ Նա մերժել է այդ ձևակերպումը։ Նրա խոսքով՝ տեղի ունեցողը գնումների, մատակարարման շղթաների, ինչպես նաև տնտեսական և անվտանգության ոլորտներում գործընկերության «դիվերսիֆիկացիա» է։ Ըստ նրա՝ խոսքը ոչ թե Մոսկվայից հրաժարվելու, այլ որևէ մեկ տերությունից կախվածությունը նվազեցնելու մասին է։

Դեսպանին ուղղված ամենազգայուն հարցը վերաբերում էր Իրանին։ Վերջին շաբաթներին Վաշինգտոնը հրապարակային ջանքեր է գործադրում՝ ճնշում գործադրելով դաշնակիցների և գործընկերների վրա՝ Թեհրանին տնտեսապես մեկուսացնելու նպատակով՝ «Տնտեսական մեկուսացում» (Economic Outcast) գործողության շրջանակներում։

Հայաստանն Իրանի հետ ունի անմիջական սահման և հարյուրավոր միլիոն դոլարների տարեկան ապրանքաշրջանառություն։ Արդյոք ԱՄՆ-ն խնդրե՞լ է Հայաստանին դադարեցնել այդ կապը։

«Ամեն ինչ քննարկելի է, և ամեն ինչ կարող է հաշվի առնվել», – նշել է դեսպանը՝ ոչինչ չհաստատելով, ոչինչ չբացառելով։

Դեսպանը հավելել է, որ Հայաստանն ուղղակիորեն հավաստիացումներ է տվել Թեհրանին TRIPP-ի վերաբերյալ. «Մենք կապ հաստատեցինք մեր հարևանների հետ՝ ասելով, որ սա ուղղված չէ ձեր դեմ. խոսքը միայն հաղորդակցության, ենթակառուցվածքների, առևտրի և փոխանակման մասին է։ Այստեղ ոչինչ, բառացիորեն ոչինչ չկա, որ կապված լինի հնարավոր ռազմական գործողությունների հետ»։

Հեղինակը նկատել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չունեն դիվանագիտական հարաբերություններ և ստորագրված վերջնական խաղաղության պայմանագիր։

Այնուամենայնիվ, երկու ազգերի միջև գործընթացը սկսել է առաջ շարժվել։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ