Ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց դրված չէ․ РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Ես առաջնորդվում եմ հայկական կողմից հնչեցված պաշտոնական հայտարարություններով, մասնավորապես, որ բազայի դուրսբերման մասին խոսք չկա, նման ազդանշաններ չեն եղել նաև ռուսական կողմից», – ասել է դեսպանը՝ պատասխանելով հարցին՝ Երևանից ազդանշաններ եղե՞լ են Գյումրիում ռուսական բազայի փակման և ռուս սահմանապահների դուրսբերման մասին։